Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Փաշինյանն Ալիևի սակրալ զոհն է, որ պատերազմի «լեգիտիմ» առիթ է դառնալու

Փաշինյանն Ալիևի սակրալ զոհն է, որ պատերազմի «լեգիտիմ» առիթ է դառնալու
08.01.2025 | 14:16

Փաշինյանը, ներքաղաքական մի շարք նկատառումներով պայմանավորված, հիմա պատրաստ չէ կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, բայց Ադրբեջանն էլ ժամանակ չունի: Պատերազմի «մի կաթիլ մեղրը» միշտ էլ կարելի է գտնել, մանավանդ, որ Փաշինյանն ամեն ինչ արել է, որ հայ հասարակությունը, առողջ ընդդիմադիր քաղաքական ուժերը կաշկանդված լինեն իրենց գործողություններում: Այլապես, Ալիևն «օգնության» կգա անհապաղ: Չէ, Ալիևը Փաշինյանի թիկնապահը չէ, Փաշինյանը Ալիևի սակրալ զոհն է, որ պատերազմի «լեգիտիմ» առիթ է դառնալու: Դա է պատճառը, որ Ադրբեջանն անցել է վերջնագրի լեզվին, այսինքն՝ կամ Փաշինյանը, թեկուզ իր իշխանության կամ կյանքի գնով, կկատարի իր ստանձնած պարտականությունները, կամ դա կանի Ալիևը՝ հայ ժողովրդի կյանքի գնով:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 3076

Մեկնաբանություններ